Ապրիլի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Դաշտավան գյուղի հատվածում, բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային եւ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի գոտուց` ընկել ջրատարը:

«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: