Հայտնի ռուս փաստաբան Հենրի Ռեզնիկին հիվանդանոց են տեղափոխել: Մոսկվայի Փաստաբանական պալատի տնօրենը հիվանդանոցում կմնա երկու շաբաթ: Մոսկվայի Փաստաբանական պալատի տնօրենի հիվանդանոց տեղափոխվելու մասին հայտնի է դարձել դատարանում, որտեղ այսօր Ռեզնիկը պետք է պաշտպաներ գործարար Ալեքսանդր Լեբեդեւին՝ բիզնեսմեն Սերգեյ Պոլոնսկիին մարմնական վնասվածքներ հասցնելու գործի լսումների ժամանակ:

Ինչպես հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը, փաստաբանի հոսպիտալացման պատճառով գործի լսումները հետաձգվել են:

Ռեզնիկի հոսպիլալացման պատճառներն անհայտ են: Ավելի շուտ այս ամիս տեղեկություն էր ստացվել այն մասին, որ 74-ամյա փաստաբանը սրտի վիրահատության է ենթարկվել, հայտնում է ՌԲԿ-ն: Հենրի Ռեզնիկը սովետական եւ ռուսական ամենահայտնի փաստաբանների մեկն է, եւ հանդիսանում է ՌԴ-ի պատվավոր փաստաբան եւ Հանրային պալատի անդամ: Քրեական գործերում ներկայացրել է  Վալերի Նովոգորոդսկիի, գրող Վլադիմիր Սորոկինի, բիզնեսմեն Վլադիմիր Գուսինսկիի եւ Բորիս Բերեզովսկիի շահերը: