Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի տեսնում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանի ԱԳ նախարարը համաձայնել է Լավրովի հետ՝ հավելելով, որ չի կարծում, որ իրավիճակը փակուղում է գտնվում: «Մոտ ժամանակներս ԱԳ նախարարների նոր հանդիպում է պատրաստվում, այն տեղի կունենա մի քանի օր անց, մայիսին՝ Կրակովում: Չի բացառվում նաեւ բարձր մակարդակի հանդիպում»,-նշել է Նալբանդյանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Այնպես որ գործընթացը գնում է, այլ բան է, որ այն առաջ չի ընթանում, քանի որ կողմերից մեկը ոչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել եւ փաստացի մերժում է համանախագահներից եկող բոլոր առաջարկները»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը: