ՀԱՊԿ շրջանակներում Մոսկվայի ու Երեւանի համագործակցությունն օրինակելի է: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
«Արդյունավետությունը բարձր է, Ռուսաստանն ու Հայաստանը հավատարիմ են ՀԱՊԿ դեկտեմբերյան գագաթաժողովին պետությունների ղեկավարների միջեւ ձեռքբերված պայմանավորվածություններին»,- արձանագրել է նա: «Այդ պայմանավորածությունները միտված են ամրապնդելու Կազմակերպության հնարավորությունները` արձագանքելու ցանկացած սպառնալիքի, որոնք բխում են դրսից, եւ ապահովել ՀԱՊԿ անդամ-պետությունների ինքնիշխանությունը»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Լավրովն ասել է, թե այդ աշխատանքն իրականացվում է մշտական հիմունքներով, վերջերս կայացել է Հայաստանի պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի այցերը Ռուսաստան:



























