Արտաշատի բնակիչ 53-ամյա Ռաֆայել Մ.-ն մեղադրվում է 3 անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարելու մեջ: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 53-ամյա Ռաֆայել Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ ընթացքում իր տանը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած 3 անչափահաս բնակիչների հետ, որոնցից մեկին շանտաժի միջոցով հարկադրել է նաեւ նույնասեռ կապի:
Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով (անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկ չափով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով:
Քրեական գործ է հարուցվել նաեւ Քրերական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200 պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը դատարան է ստացվել ապրիլի 23-ին: Առաջիկայում կնշանակվի դատական նոր քննության օրը:




























