«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին ապրիլի 23-ին Աջափնյակ վարչական շրջանում քարոզչություն իրականացնելիս ծեծի ենթարկողները Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կողմնակիցներն են եղել:
Պարզվում է՝ Արագածոտնի մարզպետն Աջափնյակում Տարոն Մարգարյանի համար նախընտրական շտաբ է բացել, եւ այդ գրասենյակում աշխատում են ոչ թե երեւանցիներ, այլ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ Արագածոտնի մարզի բնակիչներ:
Նախ փորձեցինք պարզել, թե արդյոք մարզպետի կողմնակիցներն են ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստներին. «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին»: Իսկ երբ հետաքրքրվեցինք՝ «Դուք Աջափնյակում գրասենյակ ունե՞ք, որը հատուկ աշխատում է ավագանու ընտրությունների համար՝ հօգուտ ՀՀԿ-ի», մարզպետն ակտիվ ացավ. «Այո՛, ունեմ, այնտեղ աշխատում են մարզից եկած մարդիկ»: Իսկ թե կոնկրետ որ հատվածում է գտնվում գրասենյակը, մարզպետը չկարողացավ բացատրել:



























