Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի դուստրը՝ Տատյանա Յումաշեւան ավստրիական քաղաքացիություն է ստացել, գրում է News ամսագիրը: Նրա ամուսին Վալենտին Յումաշեւը դեռեւս 2007-ին իր մշտական բնակության վայր է հայտարարագրել Վիեննայից 60 կմ հեռավորության վրա գտնվող Վինդեն ամ-Զե բնակավայրը: 2008-ից Տատյանան եւ նրանց դուստրը եւս գրանցվել են այդ հասցեում:

Ամսագրի տվյալներով՝ Ավստրիայի քաղաքացիություն ստանալու հարցում ոչ անկարեւոր դեր է խաղացել Magna Steyer ավտոկոնցեռնի ղեկավար Գյուտեր Ալֆալտերը: Նա նամակ է գրել Ավստրիայի էկոնոմիկայի նախարարին, որտեղ նշել է ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման գործում Վալենտին Յումաշեւի դերակատարումը:

Հիշեցնենք, որ Տատյանա Յումաշեւան 1996-99 թվականներին զբաղեցրել է ՌԴ նախագահի խորհրդականի պաշտոնը եւ պատասխանատու է եղել նրա իմիջի համար: Ներկայումս նա ղեկավարում է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հիմնադրամը, նաեւ ամուսնու հետ խոշոր շինարարական ընկերության սեփականատեր է: