ՕԵԿ-ի ներկայացուցիչները գործի են դրել քարոզչական՝ իրեն արդեն իսկ վաղուց սպառած հնադարյան մեթոդը՝ փնովել դիմացինին՝ ինքնահաստատվելու կամ էլ մի երկու ձայն աջից-ձախից պոկելու համար։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։
«Օրինակ՝ ԱԻ ներկայիս նախարար, Երեւանի ավագանու թեկնածու Արմեն Երիցյանը հանրության հետ հանդիպման ժամանակ հաճախ իրեն պահում է «քուչի ամենալավ տղու» պես։ Հանրամատչելի խոսք ասվածը նա շփոթել է կիսագողական ժարգոնի հետ»։ Մրցակից կուսակցության ներկայացուցչի՝ երկար տարիներ անգամ ոստիկանության տարբեր ոլորտներում փորձ ունեցող ներկայիս նախարարի պահվածքի մասին թերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ, ով, մասնավորապես, նշել է. «Ճիշտն ասած ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը ու չգիտեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել... Չէի ցանկանա անձնական մեկկնաբանություններ անել կամ որակումներ տալ, յուրաքանչյուրն ինքն ՝ իր համար որդեգրում իր պահվածքը։ Հանրությունն ու ընտրեղները պետք է եզրակացություն տան»,- մեջբերում է «Իրավունքը»։




























