Դմիտրեւսկի շրջանի Ռամենսկի ավանում հոգենյարդաբանական դիսպանսերի հրդեհի պատճառների շարքում քննվում է նաեւ հրդեհման վարկածը: Այդ մասին է նշված է Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի Գլխավոր քննչական վարչության կողմից ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 3 հոդված 219 մասով (հրշեջ անվտանգության խախտում, որի արդյունքում 2 կամ ավելի մարդ է մահացել) քրեական գործ է հարուցվել: Քննության նախնական տվյալներով` հրդեհից 36 մարդ է մահացել:

Հրդեհի պատճառ հանդիսացող բոլոր վարկածները դիտարկվում են քննության կողմից, այդ թվում նաեւ կրակի հետ անփույթ վերաբերմունքը, էլեկտրասարքերի անսարքությունը, հրդեհումը եւ այլն:

Քրեական  գործի շրջանակներում բժշկական հաստատության անվտանգության համար պատասխանատու հիվանդանոցի ղեկավարության եւ վերահսկող օրգանների պաշտոնյա անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի, ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ի գիշերը մերձմոսկովյան Ռամենյան ավանում այրվել է հոգեբուժարանը: Հաստատության հիվանդներն ամբողջությամբ այրվել են: