Բոստոնի ահաբեկչությունն իրականացնելու մեջ կասկածվող Ցարնաեւ եղբայրների մայրը՝ Զուբեյդաթ Ցարնաեւան, նախկինում ընդգրկված է եղել ահաբեկչության հետ կապերի մեջ կասկածվողների ամերիկյան ցուցակում (TIDE)։
2011 թ. Ռուսաստանն ԱՄՆ իշխանությունների ուշադրությունն ուղղել է Ցարնաեւայի կողմը՝ միաժամանակ հարցում անելով ՀԴԲ-ին՝ նրա որդի Թամերլանի մասին, նրա՝ ծայրահեղականների հետ հնարավոր կապերի առումով։ Այն ժամանակ Զուբեյդաթ ու Թամերլան Ցարնաեւներն ընդգրկված են եղել Ազգային հակաահաբեկչական կենտրոնի վարույթում գտնվող TIDE-ի տվյալների բազայում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով CNN-ը։
Թամերլան եւ Ջոհար եղբայրներին կասկածում են 2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մեջ։ Թամերլան Ցարնաեւը սպանվել է հրաձգության ժամանակ, իսկ Ջոհարը Բոստոնի հիվանդանոցներից մեկում է։




























