Զբաղվածության վիճակը Հայաստանում արմատապես կփոխվեր, եթե Գագիկ Ծառուկյանը միայնակ չլիներ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է խորհրդարանի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

«Պատկերացրեք՝ մենակ նա աշխատանքով ապահովում է 25 հազար մարդու։ Իսկ եթե այդպիսի երկու, երեք, չորս մարդ լինե՞ր։ Այդ ժամանակ մեր քաղաքացիներն ամբողջությամբ ապահովված կլինեին արժանավայել աշխատանքով ու աշխատավարձով, երկիրն ապահովված կդանար։ Եթե Ծառուկյանի նման եւս մեկը լինի, եթե եւս երկուսը, երեքը լինեն, պատկերացնո՞ւմ եք ինչ տեղի կունենա։ «Բարգավաճ Հայաստանը» շեշտը դնում է հենց աշխատատեղերի ստեղման վրա։ Եւ կուսակցության ծրագրում վերջին տեղը չի զբաղեցնում փոքր եւ միջին բիզնեսը։ Չէ՞ որ նույնիսկ ԱՄՆ-ում դրա վրա է հիմնված տնտեսության 70%-ը», – ասել է Բոստանջյանը։