Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են 228 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Այդ մասին նշված է ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ:
Նշվել է, որ 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ` գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներից որակավորման կարգ ստանալու նպատակով դիմել են 34-ը կամ 14.9 %-ը, թեեւ ինտերնետային կայքերում շարունակվում է սահմանված կարգով չորակավորված, բայց որակավորման կարգի նշաններ օգտագործող հյուրանոցների գովազդի ներկայացումը` խախտելով «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքը:
ՀՀ օրենսդրության պահանջների պահպանումն ապահովելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարը հյուրանոցային տնտեսության օբյեկտները շահագործող անձանց առաջարկել է տեղերում իրականացնել ինքնագնահատում եւ վերացնել առկա թերությունները, իսկ արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը: «Փաստորեն, նախարարությունը, որպես լիազոր մարմին, խուսափել է իր վերահսկողական գործառույթների իրականացումից»,- եզրակացրել է Վերահսկիչ պալատը:




























