Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել բերքի մթերման ու արտադրանքի իրացման կազմակերպման շուրջ խորհրդակցություն:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ներկայացրել է վարչապետ Սարգսյանի հանձնարարականով գյուղատնտեսության ոլորտի համապատասխան մասնագետների հետ ավելի վաղ անցկացված քննարկման արդյունքները:

Այդ համատեքստում, քննարկվել են գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկա վիճակին եւ մթերման հզորություններին առնչվող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել քննարկումները՝ մթերումների կազմակերպման  գործընթացում խնդիրները կարգավորելու համար: