Շաբաթ եւ կիրակի Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան, 2-7 մ/վրկ արագությամբ: Սկսվելու է ջերմաստիճանի աստիճանական տաքացում, առաջիկա 3 օրերին եղանակը կտաքանա 6-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա 2 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, ցերեկը` +20+22 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` -1+4, ցերեկը` +9+14,

Կոտայքում` գիշերը` -1+4, ցերեկը` +9+14,

Գեղարքունիքում` գիշերը` -1+4, ցերեկը` +9+14,

Լոռիում` գիշերը` +3+8, ցերեկը` +10+13,

Տավուշում` գիշերը` +5+10, ցերեկը` +15+20, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` -1+4, ցերեկը` +9+14, 

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +5+8, ցերեկը` +17+21, 

Արարատում` գիշերը` +6+10, ցերեկը` +20+23,

Արմավիրում` գիշերը` +6+10, ցերեկը` +20+23,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` -1+4, ցերեկը` +9+14, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +6+10, ցերեկը` +20+23,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +5+9, ցերեկը` +12+17,

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +3+7, ցերեկը` +9+14, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +3+7, ցերեկը` +9+14: