Լոռիի մարզի Դեբեդ գյուղում այսօր` ապրիլի 27-ին գայլերի հերթական հարձակումն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, գայլերը գիշերը հարձակվել են Արմինե Պետրոսյանին պատկանող անասնագոմի վրա եւ հոշոտել շուրջ 20 ոչխար: Կան ոչխարներ, որոնց գայլը վնասել է եւ նրանք հիմա հարկադիր սպանդի են ենթարկվում:

Գյուղացիները բարկացած նշում են, որ գյուղնախարարության աշխատակիցները իրենց կաբինետը նստած որոշումներ են կայացնում, որոնք վնաս են գյուղացուն: «Եթե իրենք կարողանում են որոշում կայացնել ու արգելել գայլերի սպանդը, թող բարի լինեն նաեւ արգելեն գայլերին մեր ոչխարները ուտելը»,- գյուղացիները:

Նշենք, որ սա վերջին շաբաթում գայլերի հարձակման արդեն երկրորդ դեպքն էր Դեբեդ համայնքում: Այս անգամ գայլերը բնակիչներին պատճառել են շուրջ 1 միլիոն դրամի վնաս:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am