Ոստիկանության Գյումրիի բաժնի 1-ին բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 15.00-ին, 1-ին բաժանմունք է ներկայացել մի քաղաքացի եւ կամավոր հանձնել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 95 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք ձեռք է բերել 1993 թ. ապրիլին` ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 22.40-ին, 2-րդ բաժանմունք է ներկայացել մի կին եւ կամավոր ներկայացրել «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 2 նռնակ` առանց պայթուցիչների, ինքնաձիգի 3 պահունակ ու ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 60 եւ 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, հայտնաբերել է իր տան հյուրասենյակը մաքրելու ժամանակ, պահարանի հետնամասից, որը 1993 թ. հոկտեմբերին իր հետ Արցախից բերել է ազատամարտիկ ամուսինը:
Երկու դեպքում էլ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:




























