Սմարթֆոնների մրջազգային վաճառքն առաջին անգամ գերազանցել է «սովորական» հեռախոսների վաճառքի ծավալը, նշվում է վերլուծական «IDC» ընկերության հետազոտության մեջ:Նշվում է, որ 2013թ. առաջին եռամսյակում վաճառվել է 418,6մլն բջջային սարք, որոնց 51,6%-ը բաժին է ընկել սմարթֆոններին:
Այպիսով առաջին անգամ ավելի շատ սմարթֆոն է վաճառվել, քան սովորական հեռախոս: Սմարթֆոննորի արտադրության առաջատար հինգ ընկերությունների շարքում են «Samsung»-ը, «Apple»-ը, «LG»-ն, «Huawei»-ն, «ZTE»-մ. նրանց վաճառքը կազմել է համապատասխանբար 32,7%, 17,3%, 4,8%, 4,6% եւ 4,2%: Ընդհանուր թվի 36,4%-ը կամզել է մյուս արտադրողների արտադրանքը:Բջջային հեռախոսների վաճառքի դեպքում պատկերն այլ է. երկրորդ տեղում է «Nokia»-ն, առաջին տեղում է «Samsung»-ը ` 27,5%-ով, «Nokia»-ի վաճառքի ցուցանիշը 14,8% է, երրորդ տեղում է «Apple»-ը` 8,9%, այնուհետեւ` «LG»-ին` 3,7% եւ «ZTE»-ն` 3,2%:



























