Շոտլանդիայի ազգային գրադարանում Վիկիպեդիայի մասնագետի հաստիք է ստեղծվել` 30 հազ. ֆունտ աշխատավարձով, որպեսզի Շոտլանդիայի գրական-պատմական արժեքները տեղ գտնեն համացանցում:
«Վիկիպեդիայի մասնագետը» կզբաղվի ոչ միայն գրքերի, ամսագրերի, լուսնակարների էլեկտրոնային տարբերակների տեղադրմամբ, համացանցային հանրագիտարանի ստեղծմամբ, այլ ինքնուրույն որոշել որ գրքերն ու փաստաղթղերը որ բաժնում տեղադրել:
Հաստիքը բացվել է գրադարանի եւ Վիկիպեդիայի համատեղ նախագծի շրջանակում: Նշվում է, որ ողջ աշխատանքը պետք է իրականացվի ընդամենը չորս ամսվա ընթացքում, հաղորդում է «RT»-ն:




























