Ադրբեջանի տարածքում, Ալազանի գետի մոտ, վրացի սահմանապահի մարմին է հայտնաբերվել: Վրաստանի սահմանապահ ոստիկանության աշխատակից, 30-ամյա Ալեկո Մինդիաշվիլին անհետացել էր ապրիլի 23-ին, հաղորդում է «Ինտեդրպրեսնյուզը»:
Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել վրաց-ադրբեջանական սահմանի Սաբատկլո գյուղի հատվածում: Ըստ տեղեկությունների` սահմանապահը սահել է ու ընկել գետը: Մյուս վարկածի համաձայն` նա հեռացել է պոստից ու անհետացել:




























