Ապրիլի 28-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Բագրատունյաց փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ, փողոցի ոչ երթեւեկելի մասում, նկատել են գետնին պառկած մի քաղաքացու եւ նրա կողքին կանգնած եւս մեկին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ առաջինը 43-ամյա Բագրատ Ս.-ն է, իսկ մյուսը` 28-ամյա Արտյոմ Ս.-ն: Բագրատ Ս.-ն հայտնել է, որ Արտյոմ Ս.-ն վիճաբանության ժամանակ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին ու պատճառել վնասվածքներ:
Վերջիններս հրավիրվել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























