Ապրիլի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում ընթացքի ժամանակ «IZH 2715» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից անզգուշաբար վայր է ընկել 17-ամյա ուղեւորը եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: