Ռուսաստանցիների թիվը, ովքեր վստահ են, թե «Եդինայա Ռոսիա»-ին անդամակցելը կօգնի իրենց հարստանալ, աճում է: Եթե փետրվարի Ալեքսեյ Նավալնիի ձեւակերպմանը, թե «Եդինայա Ռոսիան» խաբեբաների ու գողերի կուսակցություն է» համաձայն էր ռուսաստանցիների 40 տոկոսը, ապրիլյան հարցման արդյունքում թիվն աճել է մինչեւ 51,3 տոկոսի:
Ըստ «Լեւադա-կենտրոնի» ապրիլի 19-22-ն անցկացրած հետազոտության, 44 տոկոսը վստահ է, որ «Եդինայա Ռոսիան» հարստանալու համար վարչական ռեսուրսներ է տալիս: 31 տոկոսը դա բացատրում է նրանով, որ իշխող կուսակցությունը ներկայացնում է հարուստների շահերը, գրում է «Վեդոմոստի» թերթը:
Միաժամանակ նվազել է այն անձանց թիվը, ովքեր վստահ էին, որ իշխանությունները մտածում են ժողովրդի բարօրության մասին: Օգոստոսին նրանց թիվը կազմում էր 14 տոկոս, ապրիլին` 10 տոկոս: 33-ից 41 տոկոսի է հասել հարցվածների թիվը, որոնք իշխանությանը կոռուպցիոներ են համարում:




























