Երեւանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաեւ անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով:

Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում  պատշաճ հասարակական կարգ ու կանոն  հաստատելու, ընտրությունների անցկացման  բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «Թեժ գիծ» ծառայություն է գործում նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում: Հեռախոսահամարները՝ 010-58-02-02, 010-56-50-62: