Գյումրին երբեք հանցագործ քաղաք չի եղել, որեւէ քաղաքի չի կարելի հանցագործ համարել: Այդ մասին այսօր՝ ապրիլի 29-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզից պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցող դեպքերին, ու դրանց տրվող գնահատականներին:
«Ամենահայրաքաղաքն է Գյումրին, ո՞նց կարելի է այն հանցագործ համարել»,- ասաց Ա. Աղաբաբյանը:
Ոստիկանապետի այն դիտարկմանը, թե Գյումրիում անպատժելիության խնդիր կա, Ա. Աղաբաբյանն արձագանքեց հետեւյալ կերպ. «Չկա մի երկիր, որտեղ անպատժելիություն չլինի, սակայն ժամանակն ամեն հարցի պատասխանը տալիս է»:




























