Ռուսաստանի եւ Ճապոնիայի առաջնորդներ պայմանավորվել են արագացնել բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ խնդիրների շուրջ: Վերջին 10 տարում առաջինա նագմ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պաշտոնական այցով այցելել է Մոսկվա, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է պատասխան այցով Ճապոնիա այցելելու հրավերը:
«Այսօր մեզ հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել, որ մենք այդ շփումները կվերսկսենք: Դա, իհարկե, չի նշանակում, որ վաղն արդեն ամեն բան կորոշվի»,-ասել է Պուտինը:
«Իրավիճակը, երբ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ պատերազմից 67 տարի անց կնքված չէ խաղաղության պայմանագիր, աննորմալ է: Բայց այս անգամ, մենք կարողացանք պայմանավորվել, որ պետք է վերսկսել բանակցությունները»,- իր հերթին նշել է Սինձո Աբեն:
Հարուստ ռեսուրսներ եւ բարձր տեխնոլոգիաներ. սա այն է, ինչ ունեն այս երկու հարեւան երկրները:
Ներկա վեճը թույլ չի տալիս հարեւան երկրներին միմյանցից առավելագույն օգուտ ստանալ եւ այս առումով Ճապոնիայի վարչապետի այցը կարող է բեկումնային լինել:




























