Ջոհար Ցարնաեւի պաշտպանությունն իրականացնող թիմին է միացել ԱՄՆ-ում հայտնի իրավաբան Ջուդի Քլարքը: Նա մասնագիտացած է պատպանել այն մեղադրյալներին, ում մահապատիժ է սպառնում:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ջուդին ժամանակին պաշտպանել է փոստով ռումբեր ուղարկող «ունաբոմբեր» Թեդ Կաչինսկիին, Ատլանտայի օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կատարած քրիստոնյա ֆունդամենտալիստ Էրիք Ռուդոլֆին, ինչպես նաեւ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի դեմ մահափորձ կատարած Ջարեթ Լի Լոֆներին: Բոլոր այս դեպքերում հաջողվել է խուսափել մահապատժից եւ ստանալ ցմահ բանտարկություն:

Հիշեցնենք, որ 19-ամյա Ջոհար Ցարնաեւը մեղադրվում է Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչություն կատարելու մեջ: