Քալաբասաս քաղաքում (Քալիֆորնիայի նահանգ) երկնքում երկու փոքր ինքնաթիռ է բախվել։ Ինչպես հայտնել են տեղի ոստիկանության բաժանմունքում, օդանավերից մեկի օդաչուն զոհվել է։

Ըստ եղած տվյալների, տեխնիկական փորձարկումների համար Սանտա Մոնիկայի օդանավակայանից դուրս եկած Cessna 172-ն օդում մեկ այլ օդանավի է հարվածել, իսկ հետո վայր է ընկել լեռնային տեղանքում, հաղորդում է «Գոլոս Ռոսիին»։

Վթարի վայրում հրդեհ է բռնկվել, որն արագ հանգցրել են։ Մյուս օդանավը, որի մակնիշը ճշտվում է, կարող էր վայրէջք կատարած լինել գոլֆի մոտակա դաշտում։ Սկսվել է պատահարի հետաքննությունը։