Ապրիլի 29-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդի Շիրակի 7 շենքի 1-ին հարկի բնակարանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:47-ին, մարվել` 11:19-ին:
Այրվել են 17-րդ բնակարանի հյուրասենյակը, խոհանոցը եւ նախասրահը գույքով` 50 քմ մակերեսով:
Դեպքի վայրում պարամեդիկները տան բնակիչ` 29-ամյա Ալիկ Հարությունյանին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետեւ` տեղափոխել Եղվարդի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:



























