Հայաստանում ռուսական ռազմակայանի ինժեներա-սակրավորական ստորաբաժանումների մասնագետները սկսել են Ալագյազ եւ Կամխուդ ուսումնա-վարժական համալիրների լայնածավալ մաքրումը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 30 զինծառայողներ հատուկ պատրաստություն են անցել Ռուսաստանի ՊՆ ուսումնական կենտրոններում եւ այժմ անցել են մաքրման գործընթացին: Մաքրման ենթակա ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 10 հա, որի մի մասը լեռնային տեղանքում:
Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվում է տեղում:




























