Այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 08:00-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիսի ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, կապող կամրջից դուրս է եկել դեպի հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Opel մակնիշի ավտոմեքենային: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Վթարի հետանքով Opel-ի վարորդն ու 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են:
Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվել են 48-ամյա Սամվել Խաչատրյանը, 31-ամյա Էրիկ Կորոլյովը եւ 53-ամյա Ալվարդ Եփրեմյանը: Նրանց փոխանցմամբ` Ալվարդ Եփրեմյանը կոտրվածքներ ունի, պառկած է օրթոպեդիայի բաժանմունքում, իսկ մյուս երկուսը հետազոտվում են:
Մեր տեղեկություններով` նրանք աշխատում են ՊՆ-ում:




























