Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 26-29-ին Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող «Սուպեր պար` ֆոլկլորից մինչեւ մոդեռն» առաջին  միջազգային  մրցույթ-փառատոնին:

Ի թիվս այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Լատվիան Հայաստանն արժանացել է փառատոնի բարձրագույն պարգեւին՝ «Գրան պրի» մրցանակի: