Պակիստանի Ռավալպինդի քաղաքի դատարանը որոշել է կալանքի տակ թողնել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին։ Դատավորը որոշել է երկու շաբաթով երկրարձգել նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը։
Հիշեցնենք, որ պետության նախկին ղեկավարն անցնում է երեք գործով. նրան մեղադրում են Բենազիր Բհուտոյի սպանությանը հանցակից լինելու, 2006-ին Բելուջիստան նահանգի ազգայնականների առաջնորդ Աքվար Բուհտիի սպանությունը կազմակերպելու եւ 2007-ին մի քանի դատավորի աշխատանքից հեռացնելու մեջ։
Գեներալին ձերբակալել են ապրիլի 19-ին, սակայն մինչ օրս նա տնային կալանքի տակ է եղել։ Այժմ դատարանը նրան քննչական մեկուսարան է ուղարկել։ Ձերբակալելու պահից Մուշարաֆին մի քանի անգամ հարցաքննել են, գործով զբաղվում է Պակիստանի Հետախուզությունների դաշնային գործակալությունը, հաղորդում է «Ուտրո.Ռուն»։
Գեներալը հայտարարել է, որ կապ չունի Բհուտոյի սպանության կազմակերպման հետ, սակայն հաղորդել, որ 2007 թվականին տեղի ունեցած ողբերգության մանրամասների մասին ավելի լավ կլինի հարցնել Ներքին գործերի նախկին նախարար Ռեհման Մալիքին, ով պատասխանատու է եղել քաղաքական գործչի շուրջ ներքին անվտանգության համար։




























