Կոպեկներով մեքենաներ են բերում լցնում քաղաք եւ կաթվածահար անում երթեւեկությունը: Այս մասին, այսօր` ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը՝ խոսելով Երեւանում տրանսպորտի խնդրից:

«Կամ այս երթուղային գծերը, որ տվել են իրենց հարազատներին, մեջ-մեջ են արել, պետք է վերադարձնել քաղաքային տնտեսությանը եւ դրանից ստացված եկամուտները պետք է մտնեն քաղաքային բյուջե»,-ասաց Շահինյանն՝ ընդգծելով, որ մինչեւ անկախությունը, կային հաստատված նախագծեր Երեւան քաղաքում մետրոյի եւս երեք կայարաններ բացելու վերաբերյալ` Աջափնյակում, Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում: «Երբ այդ կայարանները բացվեն, կլինի հստակ առաջնթաց»,-ամփոփեց նա: