Չինաստանի արեւելքում գտնվող Նանկինի գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի լաբորատորիայում պայթյուն է որոտացել, մեկ մարդ զոհվել է, եւս երեքը՝ վիրավորվել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Լիդա» լաբորատորիան ամբողջությամբ վերացել է, հարեւան շենքերի ապակիները կոտրվել են:

Արտակարգ պատահարի պահին շենքում եղել է 5 մարդ, որոնցից ինքնուրույն կարողացել է դուրս գալ միայն մեկը, մյուսներին փրկել են հրշեջները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նախօրեին պայթյուն էր որոտացել Պրահայի կենտրոնական համալսարաններից մեկում, իսկ այսօր առավոտյան հրդեհվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի լաբորատորին: