ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ավարտել են լայնածավալ Foal Eagle (Երիտասարդ արծիվ) զորավարժությունները, որոնք երկու ամիս են տեւել: ԿԺԴՀ-ն կտրուկ հանդես է եկել այդ վարժանքների դեմ:
Վարժանքներին մասնակցել են ավելի քան 10 հազար ամերիկյան եւ մոտ 200 հազար հարավկորեացի զինծառայողներ: Վերլուծաբանների կարծիքով, ամենամյա այս զորավարժությունն ավելի ագրեսիվ էր նախորդներից եւ ավելի լայն էր լուսաբանվում, հաղորդում է BBC-ն:
Ինչպես նշում է Euronews-ը, վարժանքների ավարտից հետո Վաշինգթոնն ու Սեուլը խոստանում են պահպանել բարձր պատրաստականության ռեժիմը: «Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը զգոն հետեւելու են Հյուսիսային Կորեայի գործողություններին, որ կանխեն հնարավոր սադրանքները»,- ասել է հարավկորեական պաշտոնական գերատեսչության ներկայացուցիչը:




























