Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կալանքն ու ազատազրկումը ապօրինի եւ քաղաքական է որակել:

«Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Ստրասբուրգի դատարանը տվյալ գործով միաձայն որոշում է կայացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բողոքը, որ քննարկել է ՄԻԵԴ-ը, վերաբերում է «գազի գործով» 2011թ. նրա կալանավորմանը, արդյունքում նախկին վարչապետը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել: