Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խոստովանել է, որ երկրի իշխանությունները ֆինանսավորում են ստացել ԿՀՎ-ից, բայց գումարները «փոքր են եղել եւ ծախսվել օրենքին համապատասխան»:

Քարզայի խոսքով, ԿՀՎ-ի տված գումարներն օգտագործվել են «հիվանդներին եւ վիրավորներին օգնելու, վիրահատական եւ այլ ծախսերի համար», հաղորդում է RBC-ն:

Քարզայի հայտարարությունը պատասխանն էր New York Times-ի հրապարակման, որտեղ ասվում էր, թե վերջին տասը տարում ԱՄՆ ԿՀՎ-ն ամեն ամիս Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի վարչակազմին «տասնյակ միլիոնավոր դոլարներ» է փոխանցում, որոնք գաղտնի, պայուսակներով, ուսապարկերով եւ պլաստիկե տոպրակներով տեղափոխվում են Քաբուլ:

Հալիլ Ռոմանը` Քարզայի շտաբի նախկին պետը, պարբերականին պատմել է, թե այդ փոխանցումները կոչվում էին «թափանցիկ գումարներ»: