Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայկական պատվիրակությունը 2 առաջարկ է արել՝ Թուրքիայում կրոնական եւ կրթական իրավունքների բարեփոխումների վերաբերյալ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Կրոնական բարեփոխումների մասին առաջարկը հնչեցրել է Արփինե Հովհաննիսյանը, իսկ կրթական մասով՝ Նաիրա Կարապետյանը:

Դ. Հարությունյանի տեղեկացմամբ՝ թեեւ թուրքական պատվիրակության ջանքերին, ԵԽԽՎ-ն ընդունել է 2 առաջարկներն էլ եւ ընդգրկել Թուրքիայի մասին զեկույցում:

Մասնավորապես՝  Թուրքիան պարտավորվում է ընդլայնել ոչ մահմեդական համայնքների իրավասությունները, հարգել կրոնական ազատությունները: Ավելի կոնկրետ՝ դա վերաբերել է արդարադատության համակարգին եւ սեփականության իրավունքին; Դ. Հարությունյանը ճշտեց, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնություն հանդիսացող համայնքները չեն կարողանում գրանցվել որպես իրավաբանական անձ, հետեւաբար՝ չեն կարողանում ունենալ սեփականություն: