Իտալիայի հարավային Բարի քաղաքի դատախազությունը ահաբեկչության մեջ կասկածվող վեց իսլամիստների կալանավորման որոշում է կայացրել: Նրանք կարող են ահաբեկչություններ կազմակերպել Իտալիայի եւ ԱՄՆ-ի տարածքներում, հաղորդում է ANSA գործակալությունը:
Կասկածյալների մեջ Թունիսի եւ Մարոկկոյի բնակիչներ են: Իսլամիստների խմբին կասկածում են ահաբեկչական գործունեության, միջազգային ահաբեկչությունների հետ կապ ունենալու, մահապարտներ պատրաստելու եւ ռասայական ատելություն քարոզելու մեջ, գրում է NEWSru.com-ը:
Իշխանությունները կասկածյալներին, ինչպես նաեւ նրանց կողմից օգտագործվող համացանցային ռեսուրսներին հետեւում են 2007 թվականից: Հետաքննության նյութերի համաձայն՝ ենթադրյալ ահաբեկիչները նախատեսել են ահաբեկիչ-մահապարտների կադրեր պատրաստել, նրանք նաեւ ունեն տեսանյութեր, որտեղ նրանք «անհավատների դեմ» ջիհադի կոչ են արել:



























