Իտալիայի ձախ-կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էնրիկո Լետտեի գլխավորած կառավարությունն ստացել է խորհրդարանի վերին պալատի` Սենատի աջակցությունը: Այսպիսով, Իտալիայում ձեւավորվել է լիարժեք, այլ ոչ տեխնիկական կառավարություն (մինչ այդ Մարիո Մոնտիի կառավարությունը երկիրը ղեկավարում էր այդ կարգավիճակով):
Բացի Դեմկուսից, Լետտեի կառավարությանն աջակցել են նաեւ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը եւ Մոնտիի կուսակցությունը: Կառավարությունը ստացել է 233 կողմ ձայն, դեմ են արտահայտվել 59-ը, հայտնում է «Գազետա.ru»-ն:
Երեկ Լետտեն ստացել էր ստորին պալատի` Պատգամավորների պալատի աջակցությունը:




























