Ադրբեջանի համընդհանուր զեկույցի քննարկման ընթացքում ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է ուշադրության կենտրոնում պահեն մարդու հիմնական իրավունքների պաշտպանության առումով այդ երկրի անընդունակությունը: Այդ մասին հայտարարել է Միջազգային գործընկերային խումբը` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում:
Ըստ զեկույցի հեղինակների` վերջին ամիսներին Ադրբեջանի կառավարությունը մի քանի օրենսդրական ակտեր է ընդունել, որոնք խախտում են միջազգային չափորոշիչները: Մասնավորապես, Հավաքների մասին օրենքի ուղղումները եւ ՀԿ-ների մասին ընդունված նոր օրենքը բացասաբար են ազդել քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների խախտումների դեմ հանդես գալու երկրի ընդունակության վրա:
« Ադրբեջանի զեկույցը չի արտահայտում իրականությունը, եւ մենք ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ ենք անում պատասխանատվության կանչել Ադրբեջանին մարդու իրավունքները խախտելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
«Անպատժելիությունը պատասխանն է այն հարցի, թե ինչու են ադրբեջանական իշխանությունները ոտնահարում մարդու իրավունքները: Աշխարհը պետք է պատիժ պահանջի լրագրողների վրա հարձակումների, արժանապատվության եւ խոսքի ազատության դեմ հանցագործությունների համար»,- ասվում է հայտարարությունում:
Միջազգային գործընկերային խումբը նաեւ հանձնարարականներ է տվել` կոչ անելով ՄԱԿ-ի երկրներին դիմել Ադրբեջանի իշխանություններին.
- Անմիջապես եւ անվերապահորեն ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր կալանքի տակ են գտնվում կամ ազատազրկման են դատապարտվել` իրենց խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար:
- Հարգել ազատ արտահայտվելու, հավաքների եւ խաղաղ ցույցերի իրավունքները: Ձեռնպահ մնալ իրավապաշտպաններին, լրագրողներին եւ այլոց, ովքեր քննադատել իշխանություններին սպառանալիքների թիրախ դարձնել.
- Լրագրողներին համարժեք պաշտպանություն տարամադրել նրանց կյանքին եւ անվտանգության սպառնացող վտանգների պայմաններում.
- Դադարեցնել քաղաքական պատճառներով ձերբակալությունները եւ այլն:
Article 19-ը, Մարդու իրավունքների ակումբը, Freedom House-ը, գրաքննության Ինդեքսը, Լրագրողների միդազգային ֆեդերացիան, ԶԼՄ-ների բազմազանության ինստիտուտը, Նորվեգական Հելսինկյան կոմիտեն, Միջազգային ՊԵՆ ակումբը, «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը եւ այլն:




























