Ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը գնել է ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսեր 100 մլն դոլարով, հայտնում է Bllomberg-ը:
«Ես հավատում եմ այդ ընկերության ապագային անգամ Սթիվ Ջոբսից հետո: Երբ ընկերությունը կորցրեց իր շուկայական արժեքի 100 մլրդ դոլարը, ժամանակն էր գնել նրա բաժնետմոսերը, քանի որ կապիտալիզացիան կհասնի նախկին մակարդակին»,- ասել է Ուսմանովը:
Գործարարը չի հայտնել, թե երբ է գնել բաժնետոմսերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»;
Apple-ի բաժնետոմսերը նախանցած շաբաթ կտրուկ ընկել էին 400 դոլարից էլ պակաս, երբ հայտնի էր դարձել, որ ընկերությունը նվազեցնում է iPhone-ի բաղադրիչների պատվերների ծավալները: Սակայն անցած շաբաթ, երբ հաղորդվեց, որ Apple-ն ավելի քան երկու անգամ` մինչեւ 100 մլդր դոլարի կավելացնի բաժնետերերին կապիտալի վերադարձման գործողությունը եւ դիվիդենտներն ավելացնում է 15 տոկոսով, բաժնետոմսերի գինը սկսեց աճել: Nasdaq-ում երկուշաբթի օրը մեկ բաժնետոմսն արժեր 430,12 դոլար:




























