Գարնան գալուն պես Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Չեբարկուլ լճի հատակին, որտեղ ընկել է երկնային մարմինը, տարօրինակ բծեր են ի հայտ եկել:
Ջրամբարի կեղտոտ նարնջագույն փառը լրջորեն անհանգստացրել է տեղի բնակիչներին: Բանն այն է, որ խմելու ջուրն այդ լճից գալիս է դեպի քաղաքի բնակարանները: Բնակիչները համարում են, որ լիճն ընկած երկնային մարմինը երեքմետրանոց տիղմ է վեր հանել, որը տարածվել է լճի ափերով մեկ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Իսկ ահա պատկան մարմիններից այս կապակցությամբ ասել են հետեւյալը. «Այսօրվա դրությամբ դեռեւս ոչինչ հայտնի չէ: Կարող ենք ասել միայն մեկ բան. մենք ամեն օր հետազոտություն ենք կատարում եւ ջրի կազմի ու որակի որեւէ փոփոխություն չկա»:



























