Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 30-ին, ընդունել է Եվրախորհրդարանի «Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների» խմբակցության անդամներին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ տարածաշրջանի իրավիճակին ծանոթանալու նպատակով խորհրդարանականների այցելության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին:

Խորհրդարանականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի: