Աֆրիկյան Զիմբաբվե պետության ոստիկանությունը փնտրում է կանանց ավազակախմբին, որոնք ծանր սեքսուալ հանցագործություններ են կատարում: Երկու հանցագործ կանանց եւ նրանց հանցակից տղամարդու գործողությունների զոհ է դարձել մի զինվոր, նրան առեւանգել են եւ մի քանի օր շարունակ բռնության ենթարկել:
Բռնաբարությունների եւ այլ բռնի գործողությունների մասին հայտարարել է 25-ամյա զինծառայողը, գրում է The New York Daily News թերթը:
Տուժածի խոսքով՝ ապրիլի 19-ին նա ճանապարհին մեքենա է կանգնեցրել, որի ժամանակ նրան համաձայնել են վերցնել «Մերսեդեսով» երթեւեկող երկու կին եւ մեկ տղամարդ:
Մեկ ժամ անց, տղամարդը փոխել է երթուղին եւ դանակով սպառնալով ստիպել երիտասարդին ենթարկվել իրենց: Կանանցից մեկը նրա աչքերը կապել է: Քիչ անց զինվորականին բերել են մի տուն եւ խլել նրա մոտ եղած 35 դոլարը եւ բջջային հեռախոսը:
Երիտասարդին մերկացրել են եւ վերածել սեքս-ստրուկի. 4 օր շարունակ նրան ստիպել են սեռական կապի մեջ մտնել կանանցից մեկի հետ:
Ապրիլի 23-ին նրա աչքերը կապել են եւ տարել Դանգամվուրա լեռը, կապկպե ու թողել այնտեղ: Բարեբախտաբար, երիտասարդը կարողացել է ազատվել եւ հասնել ոստիկանության բաժանմունք:



























