Ռուսլան Ցարնին՝ բոսթոնյան ենթադրյալ ահաբեկիչ Թամերլան Ցարնաեւի հորեղբայրը, հայ համայնքից ներողություն է խնդրել հայերի հասցեին իր հայտարարության համար:Ցարնաեւն անձամբ դիմել է Armenian Mirror-Spectator հրատարակությանը, որպեսզի ներողություն խնդրի իր խոսքերի համար:
«Հայաստանը հզոր մշակույթ ունի, այդ պատճառով ցանկանում եմ ընդգծել, որ Միշայի ազգային պատկանելությունը նրա հետ ոչ մի ընդհանրություն չունի: Ես կցանկանայի չասել այն, ինչ ասել եմ»,- թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է Ցարնին:Նրա խոսքով, ինքը կցանկանար երբեւէ չասել նման խոսքեր, նաեւ կցանկանար ներողություն խնդրել, որ հայ համայնքին կապել է այդ հրեշավոր հանցագործության հետ:
Ավելի վաղ, Ցարնին բազմիցս հայտարարել է, թե ոմն Միշան, իբր, նպաստել է Թամերլան Ցարնաեւի արմատականացմանը: Նա նաեւ շեշտում էր, որ Միշան հայ է:




























