Թամերլան Ցարնաեւի մահվան պաշտոնական պատճառը, որը պարզվել է դիազննման ժամանակ, կնշվի միայն այն բանից հետո, երբ հարազատներին կփոխանցեն նրա մարմինը: Այդպիսին է օրենքի պահանջը:

Թամերլան Ցարնաեւին կհուղարկավորեն ԱՄՆ-ում գտնվող նրա հարազատները: Թամերլանի կինը՝ Քեթրին Ռասելը հրաժարվել է հուղարկավորել ամուսնուն՝ խնդրելով Մասաչուսեթսի իշխանություններին նրա մարմինը հանձնել արյունակից հարազատներին: Ակնհայտորեն, Քեթրինը փորձում է ամեն կերպ հեռավորություն պահպանել մահացած ամուսնուց, ումից բաժանվել էր Բոսթոնի ահաբեկչությունից շատ առաջ:

Ցարնաեւի ծնողները դեռեւս մնում են Ռուսաստանում եւ չեն կարող մասնակցել սգո արարողություններին, բայց ԱՄՆ-ում բնակվող հարազատներն արդեն խոստացել են, որ կվերցնեն Թամերլանի մարմինը, հաղորդում է  НТВ-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Հիշեցնենք, որ Թամերլան Ցարնաեւը սպանվել է ապրիլի 19-ին՝ նրա ձերբակալության փորձի ժամանակ: Իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Ջոհարը ձերբակալվել է: