Մեքսիկայի գլխավոր դատախազությանը պատկանող թեթեւ օդանավը աղետի է ենթարկվել Սակատեկաս նահանգի Մորելոս բնակավայրից ոչ հեռու:
Օդանավում եղել է 6 մարդ: Ինչպես հաղորդում է Սակատեկասի դատախազ Արտուրո Գարսիան հայտնել է, որ բոլորը զոհվել են: Աղետի պատճառների մասին դեռեւս չի հաղորդվում:
Գարսիան Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ հենց այդ օդանավով է մարտի 23-ին Սակատեկաս ժամանել Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյա Քարամը:



























