Երեք զինված հանցագործներ Կարակասում առեւանգել են Վենեսուալեայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի անձնական քարտուղար Օմար Ֆարաոն Վյերային: Հանցագործների թիրախը եղել է նրա ավտոմեքենան:

Վյերայի դեմ հարձակումը կատարվել է այս գիշեր, երբ նա երթեւեկելիս է եղել իր Toyota ավտոմեքենայով: Նրա հետ միասին մեքենայում է եղել նրա անձնական օգնականը, ում հաջողվել է փախչել ավազակներից:

Կողոպտիչներն իրենց զոհին տարել են Կարակասի արվարձաններից մեկը, որտեղ ազատ են արձակել: Ավելի ուշ հայտնաբերվել է նաեւ Վյերայի մեքենան, որը հանցագործները թողել են փողոցներից մեկում: Հնարավոր է՝ տեղեկանալով, թե ում մեքենան են առեւանգել, հանցագործները որոշել են առնչություն չունենա բարձրաստիճան պաշտոնյայի հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Universal-ը:

Տեղի ունեցածի մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ Վյերայի ազատ արձակումից հետո իրավապահ մարմինները Կարակասի մի քանի թաղամասերում գործողություններ են իրականացրել՝ հանցագործներին հայտնաբերելու համար: