Համացանցում հայտնվել է Աֆղանստանի Բաղրամ ռազմակայանում Boeing-747 բեռնատար ինքնաթիռի կործանման տեսագրությունը:
Liveleak.com կայքում հայտնված տեսառեգիստրատորում երեւում է, թե ինչպես է փոքր բարձրության վրա ինքնաթիռը տարօրինակ կերպով թեքվում, դանդաղեցնում ընթացքը, ապա կարծես օդում մնալով ընկնում ցած եւ պայթում:
Տպավորություն է, թե ինքնաթիռն ընկնում է ճանապարհին ընթացող մեքենաների վրա, գրում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ կործանումը տեղի էր ունեցել ապրիլի 29-ին, Քաբուլից 50 կմ հեռավորության վրա: Քննության տվյալներով, ինքնաթիռը կործանվել էր տեխնիկական անսարքության պատճառով:



























